ՀՀ ՊՆ. Մանվել Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

ՀՀ ՊՆ. Մանվել Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - 2010թ. սեպտեմբերի 17-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների հրապարակած և YouTube ցանցում տարածված՝ իբր թե հայկական դիվերսիոն խմբի անդամներից մեկի` Մանվել Սարիբեկյանի հետ անցկացված հարցազրույցի տեսագրության մեջ հնչած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարումէ ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նախարարության հաղորդագրության համաձայն, Մանվել Սարիբեկյանն այս տարվա մայիսինավարտելէզինվորական ծառայությունըՀՀ զինված ուժերում և ՀՀ հատուկ ծառայությունների հետորևէ կապչունի: «Կորած անասուններին որոնելիս մոլորված հովվին որպես դիվերսանտ ներկայացնելը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական պարզունակ քայլն է: Տեսանյութի մասնագիտական փորձաքննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն իրականացվել է հոգեբանական ու ֆիզիկական ճնշման և հատուկ միջոցների կիրառման ներքո: Ադրբեջանի իշխանությունների հերթական ապատեղեկատվությունը նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը շփման գծում, մոլորության մեջ գցել միջազգային հանրությանն ու սեփական հասարակությանը` կոծկելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող ռազմական հանցագործությունները, այդ թվում` դիվերսիոն գործողությունների տապալված փորձերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ՊՆ պնդմամբ, ակնհայտ քարոզչական նպատակներով օգտագործելով այդ տեսանյութը, ադրբեջանական կողմն այս քայլով հերթական անգամ կոպտորեն խախտել է Միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը, մասնավորապես, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի» 6-րդ հոդվածը, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 14-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածը և այլն: Պաշտպանության նախարարությունը հրավիրում է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրությունը Ադրբեջանի իշխանությունների նմանատիպ գործողությունների վրա:

«Մանվել Սարիբեկյանի ծնողների` ԿԽՄԿ-ին ուղղվածհամապատասխան դիմումին զուգահեռ նման տեսանյութերի հրապարակումը խոսում է միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների արհամարհական վերաբերմունքի մասին և կասկածի տակ է դնում համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից դրանց կիրառման արդյունավետությունը: ՀՀ պաշտպանությաննախարարությունն ակնկալում է այդ կառույցների համապատասխան գործողությունները՝ Ադրբեջանի կողմից նման քայլերը կանխելու համար», հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---