18 սեպտեմբերի 2010 - 18:25 AMT
00:22 GMT
Հայաստանը որոշել է հետ չմնալ աշխարհից և ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրություն ներմուծել: Դրան կնպաստի տնտեսության դանդաղ, բայց այնուամենայնիվ աճը, երբ բնակչությունը դրական սպասումներիպայմաններում հակված չէ տնտեսել ապահովագրության և նոր ավտոմեքենաների վրա: 2010 թվականի մայիսի 18-ին Հայաստանի խորհրդարանը հաստատել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքը, որի նպատակը ավտոտրանսպորտային միջոցների շահագործման արդյունքում տուժածների հատուցման վճարի ապահովումն է: Օրենքն ուժի մեջ կմտնի 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ արդեն այս տարվա հոկտեմբերի 1-ից կսկսվի ապահովագրական պոլիսների վաճառքը: