Տիգրան Սարգսյան. Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին, ում մանդատի ժամկետը Հայաստանի Հանրապետությունում ավարտվում է։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ուոլտեր Կալինին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքների համար և կարևորել Հայաստանում ներքին տեղահանվածների խնդիրների լուծման հարցում ՄԱԿ-ի համապատասխան օղակների կողմից օժանդակության տրամադրումը։

Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներքին տեղահանվածների վիճակին առնչվող խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում։ Այդ համատեքստում նա ընդգծել է տեղահանված անձանց բնակարաններով և աշխատանքով ապահովելու կարևորությունը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ուոլտեր Կալինը ասել է, որ 2009 թվականին Ժնևում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ հանդիպման ժամանակ իրեն է ներկայացվել վերադարձի ծրագրի նախագիծը։ Անհրաժեշտ համարելով ներքին տեղահանվածների ապահովումը ոչ միայն բնակարաններով, այլև սոցիալական բարեկեցիկ պայմաններով` Ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն առաջնային է համարել նախագծի վերանայումն ու լրամշակումը։ Դրան ի պատասխան վարչապետը նշել է, որ փոխվարչապետին կտրվի համապատասխան հանձնարարական ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ միասին աշխատելու նախագծի վերամշակման ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են 2011 թվականի սկզբին կազմակերպվելիք դոնոր կազմակերպությունների կոնֆերանսին, հաղորդում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---