Ռիչարդ Կիրակոսյան. Պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում պատահաբար կսկսվի

Ռիչարդ Կիրակոսյան. Պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում պատահաբար կսկսվի

PanARMENIAN.Net - Պատերազմը ղարաբաղյան հակամարտության գոտում պատահաբար կսկսվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, Ադրբեջանը պաշտոնապես պատերազմ չի հայտարարի և, հավանաբար, այն կսկսվի Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հերթական միջադեպի արդյունքում: Ընդ որում, նա նշել է, որ դա մեծ ռազմավարական սխալ կլինի Ադրբեջանի կողմից: Հայ փորձագետը նշել է, որ նման սխալ կատարեց նաև Վրաստանը 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ: Այդ համատեքստում, Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն պարտություն կկրի:

Ընդ որում նա նշեց, որ Հայաստանն արդեն բազմիցս հայտարարել է, որ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, այն դեպքում, երբ Ադրբեջանը բոլորովին այլ բան է ասում: «Հետաքրքրական է այն, որ այժմ միջազգային հանրության ողջ ճնշումն ուղղված է Ադրբեջանի վրա»,-նշել է նա:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքին Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում արձանագրված միջադեպերին՝ փորձագետն ասել է, որ Բաքուն չի դիտարկում ԵԱՀԿ ՄԽ-ն որպես լուրջ սպառնալիք: «Սակայն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները համաձայնության են հասել Ադրբեջանին ռազմական գործողություններից ետ պահելու հարցում»,-նշել է Ռիչարդ Կիրակոսյանը: Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս պահի դրությամբ աշխատում են հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---