ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղայիանին:

Ողջունելով դեսպանին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ՀՀ և ԻԻՀ միջև բարեկամական հարաբերությունները և կարևորեց փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի` հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---