Արման Մելիքյանը գտնում է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են

Արման Մելիքյանը գտնում է, որ 2012թ. խորհրդարանական ընտրությունները կեղծվելու են

PanARMENIAN.Net - Առաջիկա խորհրդարանական ընտրություններում կհաղթի այն քաղաքական ուժը, որը կկարողանա առավելագույնս կեղծել ընտրությունները: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ Մելիքյանի, 2012թ. խորհրդարանական ընտրությունները ևս կկեղծվեն և իշխանությունները կհասնեն ցանկալի արդյունքի:

Իր հերթին ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում կհաղթի այն կուսակցությունը, որն այս տարիներին աշխատել է հանուն Հայաստանի զարգացման: «Ես չեմ հայտարարի, թե հաղթելու ինչ շանսեր ունի այս կամ այն կուսակցությունը և դեմ եմ նման հայտարարություններին»,-ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---