Կիրո Մանոյան. Երևանը պետք է անհապաղ ետ վերցնի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը

Կիրո Մանոյան. Երևանը պետք է անհապաղ ետ վերցնի Հայ-թուրքական արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական արձանագրությունները լիովին «վնասազերծելու» համար Հայաստանն անհապաղ պետք է ետ վերցնի իր ստորագրությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ներկա իրավիճակում Թուրքիան Հայաստանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակներն ունի:

Խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին` Մանոյանը հայտարարել է, որ ՀՅ Դաշնակցության համար ընդունելի են հակամարտության կարգավորման երեք հիմնական սկզբունքները, բայց անընդունելի են այդ սկզբունքներից բխող հետագա գործողությունները: «Այսօրվա Ղարաբաղը ԼՂԻՄ-ը չէ: Ղարաբաղը երկու անգամ արդեն արտահայտել է իր կամքը: Ադրբեջանը պարտվել է իր իսկ կողմից սանձազերծած պատերազմում, և հայկական կողմը պարտավոր չէ ինչ-որ բան փոխհատուցել»,- ասել է Մանոյանը:

Նրա կարծիքով, Աստանայում առաջընթաց ակնկալելու լուրջ հիմքեր չկան, իսկ Բաքվի հայտարարությունները ճանապարհային քարտեզի հնարավոր ստորագրման մասին պետք է դիտարկել հայ-ադրբեջանական պատերազմի համատեքստում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---