Հարցման համաձայն, ԵԱՀԿ ՄԽ-ին վստահում է Ղարաբաղի բնակչության շուրջ մեկ քառորդը25 նոյեմբերի 2010 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Ըստ հասարակական հարցման արդյունքների, Ղարաբաղի բնակչության միայն մեկ երրորդն է համարում, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իրոք շահագրգիրռ է խաղաղության հաստատման հարցում: «ԼՂՀ բնակչությունը առավել իրազեկ է ԵԱՀԿ ՄԽ գործունեության մասին, քան ՀՀ բնակչությունը, սակայն ղարաբաղցիների պատկերացումներն այդ կառույցի դերի ու գործունեության մասին առավել բացասական են: ԵԱՀԿ ՄԽ-ին վստահում է Ղարաբաղի բնակչության շուրջ մեկ քառորդը»,-ասվում է հարցման արդյունքում: Հարցման մասնակիցների միայն 43 տոկոսն է նշել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն դերակատարություն ունի կարգավորման գործում: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ-ում Ռուսաստանը չափազանց դրական է ընկալվում: Վստահության տեսակետից՝ 85 տոկոս, Հայաստանին ու ԼՂՀ-ին աջակցելու տեսակետից՝ 78 տոկոս, ղարաբաղյան կարգավորման մեջ ունեցած մեծ դերի՝ 87 տոկոս, առումով Ռուսաստանի ցուցանիշները գերազանցում են ՄԽ մեկ այլ երկրի՝ Ֆրանսիայի ցուցանիշները: Հարցումն իրականացվել է 2010թ. հոկտեմբերի 22-26 ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում և ԼՂՀ 5 շրջաններում՝ Ասկերանում, Հադրութում, Մարդակերտում, Մարտունիում և Շուշիում: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |