Կիրո Մանոյան. ՀՅԴ-ն կարևոր դերակատարություն ունի Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ

Կիրո Մանոյան. ՀՅԴ-ն կարևոր դերակատարություն ունի Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում աշխատանքն է սկսել ՀՅԴ 120-ամյակին նվիրված գիտաժողովը: «Ամեն տարի ՀՅԴ օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, սակայն այս տարին առանձնահատուկ է , քանի որ նշվում է Հայաստանի հնագույն կուսակցություններից մեկի 120-ամյակը»,-լրագրողներին է ասել ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը: Ըստ նրա, սա նաև հնարավորություն է լուծելու մի շարք կարևոր քաղաքական ու պատմական հարցեր: Մկրտչյանը նշել է, որ ՀՅԴ-ն միշտ կարևոր դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կարևորագույն պատմական իրադարձություններում: Մկրտչյանն ասել է նաև, որ Դաշնակցությունն իր հասարակական-քաղաքական գործունեությամբ, հեղինակությամբ, պատմությամբ ու գաղափարախոսությամբ շարունակում է մնալ Հայաստանի կարևոր քաղաքական ուժերից մեկը:

Մկրտչյանը նշել է, որ գիտաժողովը հնարավորություն կտա դիմակայել Թուրքիայի քարոզչությանը Հայոց ցեղասպանության հարցում: Ըստ նրա, Հայաստանին քաղաքական հարված հասցնելու համար Թուրքիան, առաջին հերթին, փորձում է հարված հասցնել հայկական պատմությանը, ցույց տալու համար համաշխարհային հանրությանը, թե հայկական պահանջատիրության համար հիմքեր չկան: Նա նաև հայտնել է, որ ՀՅԴ 120-ամյակի շրջանակներում դեկտեմբերին տեղի կունենա «Հայկական պահանջատիրության միջազգային իրավական հիմքերը» գրքի շնորհանդեսը»,-ասել է Կիրո Մանոյանը:

Իր հերթին ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասաց, որ ՀՅԴ-ն շարունակում է 120-ամյա իր գիծը, քանի որ կուսակցության հիմնական նպատակն է հայ ժողովրդին ծառայելը: Ըստ նրա, կուսակցության հիմնական նպատակն է միասնական Հայաստանի ստեղծումը: Նա ասել է, որ աշխարհում շուրջ 20 000 դաշնակ կա: Ընդ որում, Մանոյանը հավելել է, որ վաղը նմանատիպ գիտաժողով տեղի կունենա նաև ԱՄՆ-ում: «ՀՅԴ-ն կարևոր դերակատարություն ունի Հայաստանի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ»,-ասել է Կիրո Մանոյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---