Վարդան Խաչատրյան. Աստանայի գագաթնաժողովի մթնոլորտն անարդյունավետ էր

Վարդան Խաչատրյան. Աստանայի գագաթնաժողովի մթնոլորտն անարդյունավետ էր

PanARMENIAN.Net - WikiLeaks կայքի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի պատճառով Աստանայում անարդյունավետ մթնոլորտ էր ստեղծվել: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքերով, գագաթնաժողովը չի հասել իր նպատակին, քանի որ եզրափակիչ փաստաթղթում կան շատ հակասություններ: «Հենց այդ պատճառով առաջընթաց պետք չէր ակնկալել: Ինչ վերաբերվում է ՀՀ նախագահի ելույթին, ապա այն պետք է դրական գնահատել, քանի որ այս ողջ ընթացքում մենք ականատես ենք եղել միայն Ադրբեջանի նախագահի միակողմանի հայտարարություններին»,- ասել է պատգամավորը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---