ՀԱԿ. Աստանան արձանագրեց Հայաստանի նահանջները և դուռ բացեց նոր պարտությունների համար

ՀԱԿ. Աստանան արձանագրեց Հայաստանի նահանջները և դուռ բացեց նոր պարտությունների համար

PanARMENIAN.Net - Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահ երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հնգակողմ հայտարարությունը վերահաստատում է Աքվիլայում եւ Մուսկոկայում հռչակված կարագավորման սկզբունքները եւ արձանագրում հակամարտող կողմերի պարտավորությունը լուծել Ղարաբաղի հարցը այդ սկզբունքների հիման վրա: Այս մասին ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ:

Հանգրվանային այս հայտարարությունն, ըստ էության, ամփոփում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում արձանագրված տեղաշարժերը։ Հայտարարության տակ Սերժ Սարգսյանի ստորագրությունը նշանավորում է Հայաստանի իշխանությունների պաշտոնական համաձայնությունը կարգավորման քննարկվող ծրագրի վերաբերյալ՝ արձանագրելով այդ ընթացքում հայ դիվանագիտության թույլ տրված անընդունելի նահանջները եւ ձախողումները:

Ըստ Հայ ազգային կոնգրեսի, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում Լեռնային Ղարաբաղի խնդրում արձանագրել են հետեւյալ ձախողումներն ու նահանջները.

Հայաստանը շարունակել է Լեռնային Ղարաբաղը որպես բանակցությունների լիիրավ կողմ ճանաչելու ԵԱՀԿ 1994 թվականի որոշումն անտեսելու՝ Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքական գիծը: «Համաձայնելով տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների միաժամանակ կիրառմանը (ինչի վրա 1996-ին վետո էր դրել Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի գագաթնաժողովում)՝ Հայաստանը պաշտոնապես համաձայնություն է տվել, որ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը իրականացվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում£ Օրակարգից դուրս է հանվել հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է «կամարտահայտում» անհստակ ձեւակերպմամբ։ Անհստակ եւ անբավարար լուծում է տրվում Հայաստան - Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապի` Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին: Եթե նախկինում խոսվում էր վերադարձվող տարածքների դեմիլիտարիզացիայի մասին, ապա այսօր խոսքը գնում է այդ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին։ Եթե նախկինում խոսվում էր վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաեւ նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ»,-ասվում է ՀԱԿ հայտարարության մեջ: «Կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին, ստորագրելով Աստանայի հայտարարությունը Սերժ Սարգսյանը համաձայնել է Մուսկոկայի հայտարարության մեջ օգտագործվող «օկուպացված տարածքներ» տերմինաբանությանը, որն մինչ այսօր երբեւէ չի օգտագործվել ոչ ԵԱՀԿ-ի փաստաթղթերում, ոչ էլ եռանախագահության հայտարարություններում: Աստանան արձանագրեց Հայաստանի նահանջները եւ դուռ բացեց նորանոր պարտությունների համար»,-ասվում է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---