«Ժառանգության» առաջնորդ. Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը` չսպասելով Բաքվի ագրեսիայի վերսկսմանը

«Ժառանգության» առաջնորդ. Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը` չսպասելով Բաքվի ագրեսիայի վերսկսմանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանն արդեն կանխորոշել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ճակատագիրը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Բաքուն հստակ հայտարարում է, որ երբեք չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ինչպես նշեց Հովհաննիսյանը, այդ պայմաններում Հայաստանը հավասարակշռության պահպանման համար պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը` չսպասելով ադրբեջանական ագրեսիայի վերսկսմանը:

«Ժառանգության» առաջնորդը չհամաձայնեց իշխող կոալիցիայում խմորվող կարծիքների հետ այն մասին, թե, իբր, խորհրդարանում ԼՂՀ ճանաչման մասին օրինագիծը քվեարկության առաջադրելով և կանխավ իմանալով, որ այն չի ստանա մեծամասնության օժանդակությունը, խմբակցությունը վնաս հասցրեց բանակցային գործընթացին: «Մենք բոլորովին վնաս չհասցրեցինք բանակցություններին, այլ ցույց տվեցինք, որ Արցախի ճանաչումն արդիական խնդիր է»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---