ՀՀԿ-ում չգիտեն, թե արդյոք Գագիկ Բեգլարյանը հեռացել է երկրից

ՀՀԿ-ում չգիտեն, թե արդյոք Գագիկ Բեգլարյանը հեռացել է երկրից

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մտադիր չէ քննարկել իր շարքերից Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հեռացնելու հարցը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Բեգլարյանը շարունակում է մնալ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Ինչ վերաբերում է ԶԼՄ-ների այն հաղորդագրություններին, թե Գագիկ Բեգլարյանը հեռացել է երկրից, ես նման տեղեկություններ չունեն: Սակայն, կփորձեմ պարզել, թե որքանով են հավաստի այդ հաղորդագրությունները»,-ասել է կուսակցության փոխնախագահը: Սահակյանը հավելել է նաև, որ երեկվա նիստին Բեգլարյանը չի մասնակցել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---