Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 31-ին ավանդաբար կայցելի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս29 դեկտեմբերի 2010 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 31-ին ավանդաբար կայցելի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս: Այդ մասին PanARMENIAN.Net –ի թղթակցին է ասել Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը: «ՀՀ պաշտպանության նախարարը Նոր տարին կդիմավորի ընտանիքի հետ»,-ասել է նա: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Նոր Տարվա նախաշեմին յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները: «Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը` մեր պետության պաշտպանության ապահովումը: Հետևողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների և մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը»,-ասել է նախարարը: Նախարարը նշել է, որ 2010 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել նաև հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում, արդիականացվել և հագեցվել է բանակի նյութատեխնիկական բազան: Անդրադառնալով Հայաստանի ռազմական համագործակցությունը ՀԱՊԿ և ՆԱՏՕ-ի անդամ երկների հետ՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ ռազմական համագործակցության շրջանակներում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպված տարաբնույթ զորավարժությունների: Նրա խոսքերով, ՀՀ զինծառայողները պատվով են կատարել միջազգային անվտանգության ապահովման իրենց խնդիրները թե Կոսովոյում և թե Աֆղանստանում: Նախարարը հիշեցրել է, որ 2010 թվականը զինված ուժերում հայտարարված էր «Գիտելիքի տարի»: Այս կարգախոսին համապատասխան, ողջ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների մասնագիտական պատրաստությանը: Զինված ուժերում ընթացող բարեփոխումները անշրջելիորեն բարելավել են մի շարք կարևոր ոլորտների աշխատանքները, դրանց լիովին նոր որակ հաղորդել, զինված ուժերում ներդրել առաջատար չափանիշներ: Սեյրան Օհանյանը նշել է, որ բանակն ավելի բաց և թափանցիկ է դարձել հասարակության առջև: Ողջունելի է, որ զինված ուժերում տեղի ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներն ակտիվորեն քննարկվել են հասարակության տարբեր շրջանակներում և մամուլում: Անդրադառնալով վերջին միջադեպերին բանակում՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ բանակում խնդիրները դեռևս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրությունն ու նվիրումը: Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնույթ է կրում` տարեցտարի առաջադրելով առավել բարձր չափանիշներ: «Կարծում եմ` 2011 թվականին պաշտպանական բարեփոխումները կապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կբարձրացնի զինված ուժերի մարտական վարպետության աստիճանը և միաժամանակ տեսանելի կլինի հասարակության համար»,-ասել է նախարարը: Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան և մնալու են իր անմիջական ուշադրության ներքո, և «մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ և հավատ ապագայի հանդեպ»: Նախարարը իր շնորհավորանքներն է հղել բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ: Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր է Սեյրան Օհանյանն ուղղել ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ զինծառայողների ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |