«Բարգավաճ Հայաստան». Անվտանգության, ռազմական և առևտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է

«Բարգավաճ Հայաստան». Անվտանգության, ռազմական և առևտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է

PanARMENIAN.Net - Համագումարին ընդառաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր անդամների դատին կներկայացնի ծրագրային փոփոխություններ և հավելումներ, որոնք ավելի հստակ են դարձնում կուսակցության դիրքորոշումը եվրոպական ինտեգրման և Ռուսաստանի հետ հարաբերությունների ողջ տիրույթը: Այդ մասին ասվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանի մամլո հաղորդագրության մեջ: Տնտեսական, կրթական, մշակութային և սոցիալական հարաբերությունների բոլոր ոլորտներում ծրագիրը նախատեսում է եվրոպական չափանիշների և կանոնների ներդրման անհրաժեշտությունը, իսկ անվտանգության, ռազմական և առևտրային համագործակցության հարցում Հայաստանի թիվ մեկ գործընկերը Ռուսաստանն է:

«Բարգավաճ Հայաստանը» քայլ առ քայլ կկիրառի Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) չափորոշիչները: Մյուս կողմից կուսակցության կառուցվածքային հնարավոր փոփոխությունները պետք է լինեն համահունչ իրականությանը և պետք է համապատասխանեն բոլոր տարածքային ստորաբաժանումների, քաղաքական խորհրդի իրական աշխատաոճին և առանձին դերակատարների շահերին, ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---