ՀՀ ԱԳՆ-ում կբացվի «Անդրեյ Սախարով. տագնապ և հույս» խորագրով ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստանում է գտնվելու 2011թ. հունվարի 18-21-ը:

Հայաստանի իշխանությունների հետ Հանձնակատարի երկխոսությունը հիմնականում կենտրոնացած է լինելու մարդու իրավունքներին առնչվող հարցերի վրա:

Հանձնակատարը հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, արդարադատության և պաշտպանության նախարարների, գլխավոր դատախազի ու ոստիկանության պետի հետ, ինչպես նաև խորհրդարանական կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Այցի կապակցությամբ` ՀՀ ԱԳՆ հովանու ներքո, կազմակերպվելու է մեծ հումանիստ Անդրեյ Սախարովին նվիրված ցուցահանդես` «Անդրեյ Սախարով. տագնապ և հույս» խորագրով, որի բացման արարողությունը տեղի կունենա հունվարի 19-ին, ժ. 18.30-ին Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսը բաց կլինի այցելուների համար մինչև հունվարի 26-ը, նշել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---