Ալեքսանդր Արզումանյան. Կարծում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը կրող քաղաքական բլեֆն ավարտված է

Ալեքսանդր Արզումանյան. Կարծում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը կրող քաղաքական բլեֆն ավարտված է

PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի բոլոր նախաձեռնությունները արտաքին քաղաքականության ոլորտում ձախողվեցին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԳՆ նախկին ղեկավար Ալեքսանդր Արզումանյանը: Մասնավորապես, Ալեքսանդր Արզումանյանը նշել է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձախողումը: Սակայն, նա նշել է, որ կողմ է երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Այդ համատեքստում անդրադառնալով Հայ-թուրքական արձանագրություններին՝ Արզումանյանն ասել է, որ դրանք չմտածված փաստաթղթեր են, որոնք մշակվել են արտերկրում: «Կարծում եմ, որ ֆուտբոլային դիվանագիտություն անվանումը կրող քաղաքական բլեֆն ավարտված է»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---