Ալեքսանդր Իսկանդարյան. Դժվար թե կարելի է լրջորեն մտածել ԵԱՀԿ ՄԽ-ն Վրաստանով փոխարինելու մասին

Ալեքսանդր Իսկանդարյան. Դժվար թե կարելի է լրջորեն մտածել ԵԱՀԿ ՄԽ-ն Վրաստանով փոխարինելու մասին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և դժվար թե կարելի է մտածել, որ այդ դրույթը կփոխվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այսօր դժվար թե կարելի է լրջորեն մտածել ԵԱՀԿ ՄԽ-ն Վրաստանով փոխարինելու մասին»,- նշել է նա:

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ANS-ին տված հարցազրույցում հայտնել է այն մասին, որ իր երկիրը միշտ ակտիվ դեր է խաղացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության մեջ և պատրաստ է միջնորդել կարգավորմանը:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Կալանդաձեն իր հերթին հայտնել է. «Ես ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արտգործնախարարի հայտարարությունը չեմ լսել, սակայն, իմ տեղեկատվության համաձայն, դրանում չի խոսվել միջնորդի դեր կատարելու մասին»:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---