Հովսեփ Խուրշուդյան. ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը թույլ կտա խուսափել հետընտրական բախումներից

PanARMENIAN.Net - «ՀՀ ընտրական օրենսգրքի բարեփոխումը չափազանց կարևոր է: Եթե ԸՕ-ում իրական փոփոխություններ չկատարվեն, առաջիկա ընտրություններում հասարակության մեջ բախումներն անխուսափելի կլինեն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտաարրել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Նա հիշեցրել է, որ կոալիցիոն ուժերը չեն ընդգրկում խորհրդարանական ընդդիմությանը ընտրական համակարգի բարեփոխման աշխատանքում, ուստի «Ժառանգություն» և ՀՅԴ խորհրդարանական խմբակցություններն առանձին են ներկայացրել իրենց ընտրական օրենսգրքի բարեփոխման իրենց նախագծերը:

Հովսեփ Խուրշուդյանը նշել է, որ եթե ՀՀ իշխանությունները քաղաքական կամք դրսևորեն ու իրական փոփոխություններ կատարեն ՀՀ ԸՕ-ում, դա կավելացնի այն հավանականությունը, որ ընտրությունները երկրում հանդարտ կանցնեն, առանց բախումների:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---