ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ29 հունվարի 2011 - 15:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ռազմական կցորդներին: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հաստատված պաշտպանության նախարարության 2011 թվականի գերակա խնդիրները, իրականացվող պաշտպանական քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումները և պատասխանել նրանց հարցերին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարություններին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ադրբեջանը սպառնում է` ասելով` եկեք հարցը շտապ լուծեք, այլապես պատերազմ կսկսեմ: Մենք խնդրին անդրադառնում ենք հետևյալ կերպ` եկեք բանակցենք, որպեսզի հիմնախնդիրը առանց պատերազմի լուծվի: Դուք երեկ ծանոթացաք մեր զինված ուժերի բոլոր օղակների հրամանատարների հետ, նրանք վախեցող ու նահանջող չեն»: ՀՀ պաշտպանության նախարարը օտարերկրյա ռազմական կցորդներին ասել է նաև, որ Հայաստանը գործընկեր պետությունների հետ ռազմական համագործակցություն իրականացնելիս թշնամանք չի սերմանում այն հարևանների նկատմամբ, որոնց հետ ունի չլուծված խնդիրներ և չի անում այպիսի քայլեր, որոնք կարող են վտանգել գործընկեր պետությունների տարածաշրջանային հավասարակշռված քաղաքականությունը, հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Հանդիպմանը մասնակցող օտարերկրյա ռազմական կցորդները և ռազմական ներկայացուցիչները շնորհավորել են ՀՀ պաշտպանության նախարարին Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել կազմակերպված ընդունելության համար: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |