Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստանի» հետ

Հայաստանի Երիտասարդական կուսակցությունը միավորվել է «Բարգավաճ Հայաստանի» հետ

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացավ Հայաստանի Երիտասարդական կուսակցության 10-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ՀԵԿ-ը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության հետ միավորման մասին: «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանը ողջունեց ՀԵԿ որոշումը:

Երիտասարդական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր հերթին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր գլխավորած կուսակցության քաղաքական կուրսը համահունչ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրերին: Բաբայանը հաղորդեց, որ «Բարգավաճ Հայաստանի» հետ միավորման մասին որոշումն ընդունվել էր դեռևս 2010թ. նոյեմբերին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---