Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չմեկնել Ադրբեջանին սահմանակից Ղարաբաղ և Հայաստանի մարզեր

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս չմեկնել Ադրբեջանին սահմանակից Ղարաբաղ և Հայաստանի մարզեր

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ և Հայաստանի Տավուշի ու Գեղարքունիքի մարզեր մեկնելուց, որոնք սահմանակից են Ադրբեջանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, ԱԳՆ-ն բավական հաճախ է հանդես գալիս նման խորհրդատվությամբ, որում նշվում է, որ այդ տարածքները վտանգավոր են ականների պատճառով: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն մատնանշում է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության առարկա է Հայաստանի ու Ադրբեջանի միջև, սակայն 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագիր է կնքվել: Հաղորդագրության մեջ նաև ընդգծվում է, որ Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիները, որոնք չեն հետևի խորհրդին, կզրկվեն Երևանում դեսպանատան կողմից հյուպատոսական աջակցությունից:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---