ՀՅԴ-ն կոչ է անում Հայաստանում ստեղծել ընտրական իրավունքների պաշտպանության շարժում

ՀՅԴ-ն կոչ է անում Հայաստանում ստեղծել ընտրական իրավունքների պաշտպանության շարժում

PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցությունը հանդես է գալիս ընտրական իրավունքների պաշտպանության շարժում ստեղծելու նախաձեռնությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Բոլոր քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը սկսվում է ընտրական իրավունքների պաշտպանությունից»,- ասել է նա:

Ռուստամյանի խոսքերով, այդ շարժումը պետք է միավորի տարբեր հասարակական և քաղաքական ուժերին ընտրություններում կեղծիքների և խախտումների դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ շարժումն ունենալու է երկու գլխավոր նպատակ. ցույց տալ իշխանությանը, որ հասարակության մեջ առկա են ուժեր, որոնք պատրաստ են պայքարել խախտումների դեմ, և, երկրորդ, կոչ անել բնակչությանը չվաճառել ձայները և չհաշտվել խախտումների հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---