ՀՀ ԱԱԽ. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի պարզեցման մասին

ՀՀ ԱԱԽ. Հայաստանը շուտով բանակցություններ կսկսի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի պարզեցման մասին

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Եվրամիության վիզաների գծով փորձագիտական առաքելությանը Դաֆնի Գոգոուի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրերի տրամադրման կարգի դյուրացման գործընթացի նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:

Եվրոպացի փորձագետները նշել են, որ բանակցությունները Հայաստանի հետ շուտով կմեկնարկեն: Գործընթացը կծավալվի հետևյալ փուլերով`վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի նախնական տարբերակի ներկայացում Հայաստանի իշխանություններին, թերևս` 3-4 փուլից բաղկացած բանակցություններ, համաձայնագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության ձեռքբերում և երկկողմ վավերացում:

ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերը դյուրին և արագացված ընթացակարգեր կսահմանեն պաշտոնական պատվիրակությունների, գործարար շրջանակների, ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցների, մոտ ազգականներին այցելողների և այլ անձանց համար:

Արթուր Բաղդասարյանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը` ըստ ամենայնի աջակցել նախապատրաստական աշխատանքների իրականացմանն ու բանակցություններին, որպեսզի Հայաստանը հնարավորինս արագ և արդյունավետ անցնի այդ գործընթացը, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---