Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Դեսպանի նստավայրը կգտնվի Հաագայում:

Ձյունիկ Աղաջանյանը դիվանագետ է, եղել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար, աշխատել ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում և որպես ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների հետ կապի բաժնի պետ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---