ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է, որ Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին աջակցելն անհնար է15 փետրվարի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Երևանը չի սատարելու Թուրքիայի թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ընտրություններում: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: Թուրքիան ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին է առաջադրել դեսպան Էրսին Էրչինին: Երևանի համար ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի ներկայացուցչին աջակցելն անհնար է, նախօրեին հաղորդել էր Հայաստանի դիվանագիտական շրջանակներից աղբյուրը: «Աջակցությունը ցուցաբերվում է բարեկամական երկրին, իսկ Թուրքիան բարեմական երկիր չէ: Թուրքիան բազմիցս դիմել է նման խնդրանքով և մերժում ստացել»,- ընդգծել է աղբյուրը: Ինչպես հաղորդում է Haberturk-ը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին խնդրել աջակցել Թուրքիայի թեկնածուին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Հայաստանի նախագահին նամակն անձամբ կհանձնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, դեսպան Էրսին Էրչինը, որը մարտին պատրաստվում է Երևան ժամանել: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Օպերայի շրջակայքում ոստիկանական ուժեր են կուտակված․ Պատնեշներ են տեղադրվել Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա |