«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել փետրվարի 24-ին

«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել փետրվարի 24-ին

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունը փետրվարի 21-ին պաշտոնական նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին, փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ԱԺ «ՀՀԿ», «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» և «ՀՅԴ» խմբակցությունների ղեկավարներ Գալուստ Սահակյանին, Գագիկ Ծառուկյանին, Հեղինե Բիշարյանին և Վահան Հովհաննիսյանին` առաջարկելով փետրվարի 24-ին արտահերթ նիստ հրավիրել` «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների և ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին ներկայացրած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի երկու նախագծերի քննարկման օրակարգով:

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Երկու նախագծերը միմյանց չեն հակասում, ավելին` լրացնում են մեկը մյուսին, և նպատակ ունեն կարգավորել 2010 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում կատարված փոփոխության արդյունքում «անհապաղ» մաքսազերծման պահանջի պատճառով Հայաստանի Հանրապետություն ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների հազարավոր սեփականատերերի համար հարուցված խնդիրները: Ծագած խնդիների օբյեկտիվ և մարդասիրական լուծումը գտնվում է հետևյալում. այդ բազմահազար անձանց գոնե երկու տարի ժամանակ տրամադրել և նման ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման համար ժամանակավորապես վերականգնել ՀՀ Մաքսային օրենսգրքի նախկին պայմանակարգը, ինչպես նաև` այլ փոփոխությունների ու լրացումների միջոցով հստակեցնել, պարզեցնել ու ռացիոնալացնել մաքսազերծման ընթացակարգը, դրույքաչափերը, որպեսզի ավտոմեքենա ներմուծող մեր հայրենակիցները չխուսափեն մաքսազերծումից», հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---