Ստեփան Գրիգորյան. Ղարաբաղյան գործընթացի արհեստական ակտիվացումը հղի է բացասական հետևանքներով24 փետրվարի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արհեստական ակտիվացման փորձերը հղի են բացասական հետևանքներով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքերով, վերջերս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի և ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի Երևան կատարած այցը, մարտին կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումները գործընթացի արհեստական ակտիվացման տարրեր են պարունակում: «Ընթանում է ղարաբաղյան գործընթացի արհեստական ակտիվացում»,- ասել է քաղաքագետը: Նրա կարծիքով, կողմերը նախկինի նման չեն վստահում միմյանց: «Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են խաղաղության համաձայնագրի ստորագրումից»,- ասել է Գրիգորյանը:
Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |