Լարիսա Ալավերդյան. Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար դեռ ուշ չէ

Լարիսա Ալավերդյան. Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար դեռ ուշ չէ

PanARMENIAN.Net - Սումգայիթում հայերի ջարդերը ցեղասպանություն ճանաչելու համար դեռ ուշ չէ: Փետրվարի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում նման հայտարարություն է արել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, դրանով պետք է զբաղվեն իշխանությունները, դա պետք է ՀՀ պետական քաղաքականության մաս դառնա: Ըստ Լարիսա Ալավերդյանի, Սումգայիթի գործը միակն է, որտեղ կա դատական եզրակացություն և ադրբեջանցիների վկայությունները կատարվածի մասին, ինչը առավելություն է տալիս այդ առումով: Պատգամավորը հայտարարել է, որ հայերը Սումգայիթում երբեք ազգային փոքրամասնություն չեն եղել, նրանք են կառուցել այդ քաղաքը:

Ասուլիսին ներկա էին սումգայիթյան ջարդերի ականատեսները, որոնք ներկայացրեցին իրենց վկայությունները: Ականատեսներից մեկը՝ Ռայա Թովմասյանը պատմեց, թե ինչպես էին ադրբեջանցիները վանկարկում, որ հայերին հարկավոր է սպանել, որ նրանք չպետք է ապրեն Ադրբեջանում: Նա պատմեց, թե ինչպես էր իր ամուսինը 9 ժամ շարունակ դիմադրում վայրագ ադրբեջանցիներին և ինչպես սպանվեց շենքի մուտքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---