ՀՀ ԱԳ նախարարը համոզված է` փոխզիջումն ու երկխոսությունն ավտորիտար Ադրբեջանում քիչ հավանական է 1 մարտի 2011 - 21:14 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի երկրներում սոցիալ-քաղաքական իրադարձությունները համեմատելիս հարկավոր է զգուշություն ցուցաբերել, ավստրիական Der Standard թերթին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մինչ Հայաստանը քայլեր է ձեռնարկում ժողովրդավարության զարգացման համար, Ադրբեջանը զարգացնում է ավտորիտարիզմը: Սա միջազգային կազմակերպությունների մեծամասնության դիրքորոշումն է»,- ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա ընդգծել է, որ ԶԼՄ-ներն ու քաղաքացիական հասարակությունն ակտիվորեն ներգրավված են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական քննարկումների մեջ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: «Պետության կողմից ֆինանսավորվող հակահայկական քարոզչությունը խանգարում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Երիտասարդ սերնդի ուղեղի թունավորումն այդպիսով խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը: Ընդհանրապես, փոխզիջումն ու երկխոսությունն ավտորիտար երկրներում քիչ հավանական է»,- ասել է Նալբանդյանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում ՀՀ հանքարդյունաբերության քարտեզ են կազմել՝ ձեռնարկություններն անվանելով «ապօրինի» և մոնիտորինգի ենթակա Նշվում է, թե Հայաստանը «միտումնավոր է այդ ձեռնարկությունները տեղակայել է Ադրբեջանի հետ սահմանակից վայրերում» Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |