Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Երևանը և Մոսկվան կփորձեն Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի, կարծում է հայ քաղաքագետը 4 մարտի 2011 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Սոչիում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանը և Ռուսաստանը փորձելու են Իլհամ Ալիևից հասնել չհարձակման մասին փաստաթղթի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով մարտի 5-ին կայանալիք հանդիպումը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: «Հայկական և ռուսական կողմերը կփորձեն Ալիևից հասնել առավելագույնը փաստաթղթի, նվազագույնը` ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման մասին խոսքի: Բայց ես չեմ տեսնում պատճառներ, որոնց հիման վրա Ալիևը կհամաձայնվի գնալ դրան»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը և նշել, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները չեն սկսվում միայն այն պատճառով, որ նման ցանկություն չկա ոչ Հայաստանում, ոչ Լեռնային Ղարաբաղում, ոչ Ադրբեջանում: Նրա խոսքերով, հիմա ռուսական կողմը փորձում է պահպանել առկա գործընթացը, և ԵԱՀԿ ՄԽ մնացած երկրները դրա համար պաշտոնական Մոսկվային տվել են քարտ բլանշ: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |