Տիգրան Կարապետյան. Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ

Տիգրան Կարապետյան. Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունն ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ

PanARMENIAN.Net - Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը սատարում է վաստակաշատ մարզիկ Սամսոն Խաչատրյանին` համոզմունք հայտնլով, որ Սամսոն Խաչատրյանի ձերբակալությունը կապված է նրա խիստ ընդդիմադիր կեցվածքի հետ, հետևաբար ունի բացառապես քաղաքական դրդապատճառներ: «ԺԿ նախագահը խստագույնս դատապարտում է իշխանությունների անհանդուրժելի գործելակերպը, երբ տվյալ պարագայում չեն հարգվում անգամ Հայրենիքի հանդեպ վաստակաշատ մարզիկի ունեցած ծառայություններն ու պատկառելի կենսագրությունը»,-ասվում է Ժողովրդական կուսակցության լրատվական ծառայության հաղորդագրության մեջ:

Դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանք է ընտրել աշխարհահռչակ բռնցքամարտիկ, ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի նկատմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---