Ընդդիմության կողմնակիցները կոչ են անում հանրահավաքի մասնակիցներին շարժվել դեպի նախագահի նստավայր

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցները կոչ են անում հավաքվածներին շարժվել դեպի նախագահի նստավայր: Ինչպես հայտնում է PanARMENIAN. Net-ի թղթակիցն իրադարձությունների վայրից, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ամբոխին հանդարտության կոչ է արել և հավաստիացրել, որ ամեն ինչ իր ժամանակն ունի:

Նա հայտնել է նաև, որ ազատ է արձակվել ազատազրկման մեջ գտնվող ՀԱԿ կողմնակիցներից մեկը՝ Հարութ Ուրուցյանը: Մանուկյանն ասել է, որ վերջինը չի հասնի հանրահավաքին, սակայն կմասնակցի երթին:

Հանրահավաքում ելույթ է ունեցել նաև ՀԱԿ անդամ Արամ Սարգսյանը, որն ասել է, թե պետք չէ մտածել, թե վճռական գործողությունների ժամանակն անցնում է: «Իշխանությունները բռնության դիմաց բռնություն կստանան, արյունահեղության դիմաց՝ արյունահեղություն: Դա բումերանգի օրենքն է և ժամանակի հարց է»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա ապացույցն են նաև Թունիսի ու Եգիպտոսի իրադարձությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---