Լուկա Բեբիչն կարևորում է Հայաստանի ու Խորվաթիայի խորհրդարանների գործակցության ակտիվացումը21 մարտի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին սկսվեց Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն: Խորհրդարանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Խորվաթիայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի միջև տեղի ունեցավ առանձնազրույց: Ողջունելով Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին ` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Բեբիչի այցը կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Խորվաթիայի հետ փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Խորվաթիայի խորհրդարանի ղեկավարը նույնպես անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության ակտիվացումը, քանի որ նրա կարծիքով խորհրդարանները մեծ դեր ունեն միջպետական հարաբերությունները զարգացնելու գործում: Պարոն Բեբիչը նշեց, որ առավոտյան այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ տպավորված է տեսածով: Նրա խոսքով հայ եւ խորվաթ ժողովուրդները պատմական շատ ընդհանրություններ ունեն: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ ԱՀԿ. Covid-19-ի ժամանակ ամբողջ աշխարհում չարաշավել է հակաբիոտիկների ընդունումը Նշվում է, որ հիվանդների 75%-ին դրանք «ամեն դեպքում» նշանակվել են ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում |