Րաֆֆի Հովհաննիսյանը խորհուրդ տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին ուշադիր ընթերցել Հովհան Մանդակունու տողերը22 մարտի 2011 - 15:52 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում, լիովին չի բացառում ՀԱԿ հետ համագործակցության հնարավորությունը: Մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը հացադուլի վերաբերյալ, Հովհաննիսյանը հայտարարել է, որ նրա հացադուլը ոչ մի կապ չունի քրիստոնեական ծոմի հետ, և այն քաղաքական գործիչները, որոնք վերագրում են նրա հացադուլը պահքին, ուղղակի ծանոթ չեն կուսակցության ներկայացրած պահանջների հետ: «Ես հիանալի ծանոթ եմ ԶԼՄ-ների բոլոր հրապարակումների և քաղաքական գործիչների հայտարարությունների հետ իմ հացադուլի առիթով և անկեղծ մաղթում եմ բոլորին, այդ թվում` առաջին նախագահին Աստծո օրհնություն: Եթե ինչ-որ մեկն ինձ մաղթում է, որ ես կորստյան մատնվեմ սատանայի կողմից, ապա դա նրա իրավունքն է: Ես միայն առաջարկում եմ բոլորին, ով մեջբերում է Սուրբ Հովհան Մանդակունուն, ընթերցել այն տողերը, որտեղ նա խոսում է վրեժի, քենի և ոխի մասին»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանը, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, հայտարարել է, որ դա հակասում է քրիստոնեական սկզբունքներին: «Մասնավորապես հայ եկեղեցու հեղինակավոր հայրերից մեկը` Հովհան Մանդակունին, դեռ 5-րդ դարում պահքի մասին ասել է հետևյալը. Սատանան կորստյան է մատնում պահք պահողին կեղծավորությամբ և ցուցադրաբար ճգնել տալով, երբ նա չի զգուշանում սնափառության չար ախտից, այլ ցուցադրաբար և գովեստի արժանանալու համար է դա անում»,- ասել է ՀԱԿ առաջնորդը: Ուշագրավ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Ամենաընթերցվողը բաժնում | Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը «Երևանի բալետային փառատոն»՝ Թումանյանի անվան զբոսայգում Բացօթյա փառատոնի ներկայացումների սկիզբը 20:00–ին է |