Աժ պատգամավոր Մանվել Բադեյան. «Ժառանգություն» կուսակցությունն ապագա խորհրդարան մտնելու շանսեր չունի29 մարտի 2011 - 15:54 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը հաջորդ գումարման ԱԺ կազմի մեջ մտնելու շանսեր չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը: Նա հավելել է, որ այդ փաստի գիտակցմամբ և աչքի ընկնելու ձգտմամբ են բացատրվում «Ժառանգության» ներկայացուցիչների արմատական քայլերը, ընդհուպ մինչև կուսակցության առաջնորդի հացադուլը: Նրա խոսքերով, ծիծաղելի է վիրավորվելն այն բանից, որ երեք կուսակցություններ ստորագրել են համագործակցության համաձայնագիր և ցանկանում են թույլ չտալ, որպեսզի 4-րդ կուսակցությունը մտնի խորհրդարան: Բադեյանն ընդգծել է, որ բնական է` ցանկացած քաղաքական կուսակցության ցանկությունն է խորհրդարանում լինել մենատեր: Իր հերթին, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ ներկա իշխանությունները տնտեսական մենաշնորհացումից հետո ցանկանում են մենաշնորհացնել նաև քաղաքականությունը: «Ժառանգությունը» միշտ պայքարել է և պայքարելու է ազատ մրցակցության համար»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա Team-ի նոր առաջարկը․ YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ |