Սերժ Սարգսյանը խոստացել է դառնալ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը31 մարտի 2011 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է դառնալ Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարած առաջին ինքնաթիռի ուղևորը: Այդ մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է Շվեյցարիայի նախագահի հետ Երևանում համատեղ մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով ադրբեջանական կողմի՝ Ղարաբաղ ուղորդվող ինքնաթիռները ոչնչացնելու սպառնալիքը: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի օգտվելու օդային տրանսպորտից: Այստեղ կասկած լինել չի կարող: Կասկած լինել չի կարող նաև այն հարցում, որ Հայաստանի ու ԼՂՀ իշխանությունները բոլոր ջանքերը կգործարդեն համաձայնեցնելու համար այդ հարցերը համապատասխան միջազգային կառույցների հետ: Վստահ եմ, որ այդ գործընթացը դրական արդյունք կունենա»,-ասել է ՀՀ նախագահը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարությանը ինքնաթիռները ոչնչացնելու մասին, ապա ՀՀ նախագահն ասել է, որ նման հայտարարությունները նոր չեն մարդկության նորագույն պատմության մեջ, սակայն կա մի նրբություն. «նման հայտարարությունները հնչեցնում են ահաբեկչական կազմակերպությունները»: «Նման հայտարարությունները պետության կողմից հիվանդ երևակայության արդյունք են: Ի՞նչ է նշանակում քաղաքացիական ինքնաթիռների ոչնչացում: Նման հայտարարությունները մեկնաբանությունների կարիք չունեն: Սակայն, կարող եմ ասել, որ Երևան-Ստեփանակերտ ավիաչվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու՝ Հայաստանի նախագահը»,-նշել է Սարգսյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար Մայիսի 9-ին Հրապարակում համազգային հանրահավաք է լինելու Հանրահավաքը կմեկնարկի 16։00–ին Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ՀՀ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը Համաշխարհային բանկը բարելավել է Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2024-ին 4․7%-ից մինչև 5․5% |