Թուրքիայում հայազգի պատգամավորները, միևնույն է, չեն ներկայացնի Ստամբուլի հայ համայնքի շահերը

Թուրքիայում հայազգի պատգամավորները, միևնույն է, չեն ներկայացնի Ստամբուլի հայ համայնքի շահերը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի ապագա կազմը ոչնչով չի տարբերվելու ներկայից: Այդ մասին Երևանում լրագրողներին հայտարարել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը: Նրա խոսքերով, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը շարունակելու է իշխել խորհրդարանում և կառավարությունում: Հովսեփյանը նշել է, որ խորհրդարան են մտնելու երկու խոշոր ընդդիմադիր ուժեր` Ժողովրդահանրապետական կուսացկությունը և Ազգայնական շարժում կուսակցությունը: «Ներկայացված կլինեն նաև «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության անդամներ: Ինչ վերաբերվում է հայազգի թեկնածուներին, ապա նրանց առաջադրումը պետք է Թուրքիային Եվրամիության համար: Նույնիսկ եթե նրանք խորհրդարան մտնեն, ապա կներկայացնեն իրենց առաջադրած կուսակցությունների շահերը, այլ ոչ թե Ստամբուլի հայ համայնքի»,- ընդգծել է Հովսեփյանը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 12-ին: Կուսակցությունների նախընտրական ցուցակներում կարող են հայտնվել 3-4 հայեր, բայց վերջնական որոշում դեռ չի ընդունվել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---