Հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա

Հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա

PanARMENIAN.Net - Միանգամայն հնարավոր է, որ հայազգի թեկնածուները կարող են մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին որպես անկախ պատգամավորներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, եթե նրանք ընտրվեին, կմիանային որևէ կուսակցության: «Հարկ է նշել, որ 60-70 հազար կազմող հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, հայազգի պատգամավորներն այնքան էլ պետք չեն»,-ասել է Իսկանդարյանը:

Ապրիլի 11-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեին թեկնածուների ցուցակները: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ոչ մի ցուցակում հայազգի թեկնածու չկա: Հայազգի թեկնածուների առաջադրելու մտադրության մասին ասում էին իշխող ԱԶԿ և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---