Լևոն Զուրաբյանը Շվեդիայի խորհրդարանի պատգամավորների հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անելի Էնոքսոնի և Ֆրեդրիկ Մալմի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները` մասնավորապես արտահերթ ընտրությունների հարցը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---