ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը մայիսի 9-11 կլինի Երևանում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահը մայիսի 9-11 կլինի Երևանում

PanARMENIAN.Net - Մայիսի 9-11-ը Հայաստան կժամանի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Է‎ֆտիմիուն: ԵԱՀԿ ԽՎ նախագահը Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, խորհրդարանական խմբակցությունների, ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պարոն Է‎ֆտիմիուի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---