Սուրեն Սուրենյանցը ՀԱԿ-ի և իշխանությունների երկխոսությունը չի համարում սկզբունքների դավաճանություն

Սուրեն Սուրենյանցը ՀԱԿ-ի և իշխանությունների երկխոսությունը չի համարում սկզբունքների դավաճանություն

PanARMENIAN.Net - Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սկզբունքների դավաճանություն չի համարում ՀԱԿ-ի և Հայաստանի իշխանությունների միջև երկխոսությունը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: «Ցանկանում ենք մենք դա, թե ոչ, Հայաստանում ստեղծվել է որակապես նոր քաղաքական իրավիճակ. իշխանությունները և ընդդիմությունը միմյանց ընդառաջ քայլեր են կատարում»,- ասել է Սուրենյանցը և հավելել, որ հիմա միայն նախապայմաններ կան այդ երկխոսության համար, սակայն «բուն երկխոսությունը կարող է սկսվել միայն իշխանությունների կողմից բոլոր «քաղբանտարկյալներին» ազատ արձակելուց հետո»:

Սուրենյանցի կարծիքով, ՀԱԿ-ի և իշխանությունների դիրքորոշումների փոփոխությունը բացատրվում է այն փաստի գիտակցմամբ, որ անհնար է հասնել իրենց առավելագույն նպատակների իրականացմանը: Նրա խոսքերով, ՀՀ նախագահի Սերժ Սարգսյանի թիմը հասկացել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ_ը կարևոր դեր են խաղալու նաև ապագա ընտրությունների ժամանակ, իսկ Տեր-Պետրոսյանի թիմը` որ անհնար է հասնել արտահերթ նախագահական ընտրությունների: Նա հավելել է, որ կողմերը որոշել են երկրում ստեղծել «մրցակցության ռեժիմ»:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---