«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենը տպավորված է Հայաստանում իր տեսածով 5 մայիսի 2011 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-ին ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին, ով Հայաստան է ժամանել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացված հնգամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով: Նախագահը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին` Հայաստանին ցուցաբերած օժանդակության, իրականացրած արդյունավետ ծրագրերի համար, ընդգծելով, որ դրանք Հայաստանում երբևէ իրականացված ամենահաջող ծրագրերից են: «Շատ կարևոր է, որ ծրագրերն ուղղված են գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք նաև ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն ծրագրերը, որոնք չհասցրեցինք իրականացնել Հիմնադրամի աջակցությամբ, իրագործենք այլ միջոցներով, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական»,-ասել է նախագահը: Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ և՛ ինքը, և՛ կառավարության ղեկավարը մարզերում ծանոթացել են ծրագրերի իրականացման գործընթացին ու կարծում են, որ դրանց նկատմամբ հասարակական լավ ընկալում կա: ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենը նշել է, որ Հիմնադրամը ծրագրի իրականացման ողջ ընթացքում մշտապես զգացել է Սերժ Սարգսյանի օժանդակությունը և՛ վարչապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում, և՛ երկրի ղեկավարի պաշտոնում: «Ես եկա, որպեսզի ականատես լինեմ վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված առաջընթացին: Առիթ ունեցա այցելելու և հանդիպելու շահառուներին ու հողագործներին, ինչպես նաև այն վայրերը, որտեղ մենք վերանորոգել, վերականգնել ենք ջրանցքները: Շատ տպավորված եմ իմ տեսածով: Ըստ իս, այս ներդրումները դրական փոփոխությունների են հանգեցրել, որոնք զգալի են նաև ժողովրդի համար: Հողագործներից շատերի հետ խոսեցի, ովքեր ինձ պատմեցին, որ հնարավորություն են ունեցել կրկնապատկել, եռապատկել, անգամ քառապատկել իրենց բերքն ու եկամուտներն այս ծրագրերի շնորհիվ»,- ասել է Դենիել Յոհաննեսը, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |