Սեյրան Օհանյանը հուսով է, որ Շվեդիայի նորանշանակ դեսպանի պաշտոնավարումը կնպաստի հայ-շվեդական համագործակցությանը

Սեյրան Օհանյանը հուսով է, որ Շվեդիայի նորանշանակ դեսպանի պաշտոնավարումը կնպաստի հայ-շվեդական համագործակցությանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 17-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Դիանա Յանսենին: Շնորհավորելով Հայաստանում Շվեդիայի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի պաշտպանության ոլորտում հայ-շվեդական համագործակցության զարգացմանը:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---