Ռաուֆ Միրկադիրով. Եթե Բաքուն պատերազմ սկսի Ղարաբաղում, հնարավոր է, որ «գլխին հարված ստանա Ռուսաստանից»17 մայիսի 2011 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում կփլուզի Հարավային Կովկասում ստեղծված փոխհարաբերությունների ողջ համակարգը: Այդ մասին Երևանում հայտարարել է ադրբեջանական «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը: «Տարածաշրջանի երկրները աստիճանաբար ազատվեցին այն վախից, որն առկա էր 2008թ. ի վեր, ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո: Ճիշտ է, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղում, ապա միանգամայն հնարավոր է, որ «գլխին հարված կստանա Ռուսաստանից»,-ասել է Միրկադիրովը: Նա նաև նշել է, որ ռազմական գործողությունների դեպքում, չի հաջողվի արագ տեղայնացնել հակամարտությունը: «Զորքերը կանգնած են տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունը որոշող խողովակից 20-30 կմ հեռավորության վրա: Ինչպես ասել է Միրկադիրովը, Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի դեպքում կփլուզվի հարաբերությունների ողջ համակարգը՝ հաշվի առնելով, որ Թուրքիան մի կողմ քաշված չի մնա: Ընդ որում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գրեթե չի փոխվի, իսկ նրա ճանաչումը ոչ ոքին շահավետ չէ, ինչպես և ստատուս-կվոյի պահպանումը»,-ասել է բաքվեցի լրագրողը: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին հնարավոր պատերազմի մասին՝ Ռաուֆ Միրկադիրովը սկսել է պատմել, թե գոյություն ունեն կարգավորման երկու տարբերակներ՝ դիվանագիտական ու ռազմական: «Եթե Հայաստանը չգնա փոխզիջումների, ապա Բաքուն ստիպված կլինի լուծել ղարաբաղյան խնդիրն ուժով: Ճիշտ է, ոչ մի լավ բան դրանում չկա: Հայաստանն առաջինն է պատերազմ սկսել և Ադրբեջանը պատասխանելու իրավունք ունի»,-հայտարարել է նա: Այն բացատրություններին, որ Բաքուն է առաջինը ագրեսիայի դիմել Լեռնային Ղարաբաղի դեմ, ադրբեջանցի լրագրողը ոչինչ չի պատասխանել՝ հերթական ագամ կրկնելով ադրբեջանական տեսակետը: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |