Պիեր Ռոսի-Լոնգն ու Ֆրանց Պրուտշը գնահատելու են Հայաստանում միգրացիայի կառավարման կարիքները

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Պիեր Ռոսի-Լոնգին և Ֆրանց Պրուտշին:

Ամփոփելով Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ծավալած գործունեությունը` հյուրերը ներկայացրին իրենց այցի նպատակը, այն է` միգրացիայի կառավարման կարիքների գնահատում, որն իրականացվելու է 2011թ. մայիսին` ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցությամբ իրականացվող “Հայաստանում աշխատանքային միգրացիայի` ապացույցների վրա հիմնված կառավարման հզորացում” ծրագրի շրջանակներում:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում վերոնշյալ և հարակից ոլորտներում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, մշակվում, հաստատվում և իրականացվում են տարբեր ռազմավարություններ` այդ թվում սահմանների կառավարման և սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարությունը, ընթացքի մեջ են վիզաների դյուրինացման, ռեադմիսիոն համաձայնագրերի շուրջ բանակցությունները: Կարևորելով առաքելության գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` հույս հայտնելով, որ գնահատման առաքելությունը կարող է էապես նպաստել միգրացիոն բարեփոխումների գործընթացին, հաղորդում է ԱԱԽ մամուլի գրասենյակը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---