Լասլո Կյովերը հայտարարել է, որ Հունգարիան կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը 18 մայիսի 2011 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 18-ին ընդունել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ Հունգարիայի խորհրդարանի նախագահի այցն իր նպաստը կբերի հայ-հունգարական հարաբերությունների խորացման և, հատկապես, միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանը շահագրգիռ է Հունգարիայի հետ զարգացնել հարաբերությունները: Նախագահի խոսքով, 2009թ. Հունգարիա կատարած իր պաշտոնական այցից հետո, այս տարի սպասվում է Հունգարիայի նախագահի այցը Հայաստան, ինչը վկայում է այդ հարաբերություններն ակտիվացնելու երկկողմ ջանքերի մասին: Նկատի առնելով, որ հայ-հունգարական առևտրատնտեսական կապերը դեռևս չեն գտնվում բավարար մակարդակի վրա, Սերժ Սարգսյանը կարևորել է երկու երկրների գործարարների միջև ակտիվ շփումներին օժանդակելը` տարբեր մակարդակի այցերի ժամանակ նրանց ևս ընդգրկելով պատվիրակությունների կազմում: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության և բարյացկամ վերաբերմունքի համար` ընդգծելով, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքը կարող է զգալի դերակատարում ունենալ: Հանդիպման ընթացքում կարևորվել է ԵՄ-ն ներկայումս նախագահող Հունգարիայի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում ևս համագործակցության ընդլայնումը: Հունգարիայի Աժ նախագահ Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին` փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի շուրջ քսան տարվա փորձը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրների` կարևորելով տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Լասլո Կյովերը նշել է, որ Հունգարիան կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: ԱԺ նախագահի կարծիքով, եթե այդ սկզբունքի նկատմամբ պատշաճ վերաբերմունք և բարի կամք դրսևորվի, հնարավոր կլինի շատ հակամարտություններ կարգավորել, հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար |