ԱԺ խոսնակը վստահ է, որ արտահերթ ընտրությունները բացասաբար կազդեն Հայաստանի հեղինակության վրա

ԱԺ խոսնակը վստահ է, որ արտահերթ ընտրությունները բացասաբար կազդեն Հայաստանի հեղինակության վրա

PanARMENIAN.Net - Ցանկացած արտահերթ ընտրություն` խորհրդարանական ,թե նախագահական, բացասաբար է ազդում երկրի հեղինակության վրա: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը` մեկնաբանելով Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը: «Մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մնացել է ընդամենը մեկ տարի, և ես կոչ եմ անում երկրի բոլոր քաղաքական ուժերին, հատկապես ընդդիմությանը, պատրաստվել հերթական խորհրդարանական ընտրություններին: Իսկ պատրա՞ստ են արդյոք նրանք (ընդդիմությունը) արտահերթ ընտրություններին: Դա նրանց խնդիրն է: Մենք պատրաստվում ենք հերթական ընտրություններին, որոնք լինելու են 2012-ի մայիսին»,- ասել է ԱԺ նախագահը:

Հայկական արմատական ընդդիմությունը` Հայ ազգային կոնգրեսը, հայտարարում է, որ իշխանությունների հետ երկխոսության գլխավոր նպատակն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացումն է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---