Ռուս փորձագետ. Ղարաբաղի վերաբերյալ մադրիդյան սկզբունքները հակասում են հայկական կողմի շահերին

Ռուս փորձագետ. Ղարաբաղի վերաբերյալ մադրիդյան սկզբունքները հակասում են հայկական կողմի շահերին

PanARMENIAN.Net - Ղարաբաղի վերաբերյալ մադրիդյան սկզբունքները հակասում են հայկական կողմի շահերին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը: Նա նշել է, որ Մադրիդյան սկզբունքների Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի մասին դրույթի ընդունումը կնաշանակի «հանձնել» Ղարաբաղը: Ալեքսանդրովը նշել է, որ եթե Ղարաբաղին անորոշ կարգավիճակ տրվի, հայկական ուժերը ստիպված կլինեն հեռանալ յոթ ազատագրված շրջաններից, ուր կմտնեն ադրբեջանական զորքերը: Որպես կարգավորման հաջորդ փուլ փորձագետը նշել է փախստականների վերադարձը, ինչն իր հերթին վեճեր կհարուցի նրանց քանակի մասին: Ըստ նրա, վերջին 20 տարում նրանց թիվը զգալիորեն աճել է: «Ստացվում է, որ փախստականներն արդյունքում կարող են գերազանցել Ղարաբաղի բնակչության քանակը»,-ասել է նա՝ հավելելով, որ այդպիսով հանրաքվեի անցկացումը կլինի ի օգուտ Ադրբեջանի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---