ՀՀ ԱԺ-ն քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օգտին

ՀՀ ԱԺ-ն քվեարկեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու  օգտին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն այսօր շարունակեց երեկ մեկնարկած ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Ելույթ ունենալով խորհդարանում` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը անդրադարձավ 2 հիմնական փոփոխության: Առաջին փոփոխությունը վերաբերում էր նրան, որ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն պետք է հաշվառված լինի համայնքում ոչ թե 2 տարի, ինչպես նախատեսվում է գործող օրենքով, այլ 6 ամիս: Երկրորդ փոփոխությամբ առաջարկվում է քվեարկության ամփոփման փուլում ընդդիմության վստահված անձանց անհրաժեշտության դեպքում տրամադրել գրանցամատյանում նշված ընտրողների թվի վերաբերյալ տվյալները: Ինչպես ասաց Թովմասյանը, սրանով կառավարությունը ընդառաջ է գնում ընդդիմությանը:

Քննարկումներից հետո պատգամավորները 73 «կողմ», 11 «դեմ», առանց ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ քվեարկեցին օրինագծի օգնտին:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---